11 հոկտեմբեր, 2019 17:17

Ղամիշլիի հայությանը այս պահին վտանգ չի սպառնում․ Արաքս Փաշայան

Արաբագետ, Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արաքս Փաշայանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ թուրքական ներխուժման գոտին չի ներառում Ղամշլի քաղաքը, որտեղ բնակվում է 2-ից 3 հազար հայ, հետևաբար, այս պահին հայությանը ֆիզիկական վտանգ չի սպառնում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը՝ կապված Թուրքիայի՝ Սիրիա հերթական ներխուժման հարցում, ինչպես նաև Հայաստանի և արաբական աշխարհի միջև հարաբերություններին։