12 հոկտեմբեր, 2019 11:48

Փաշինյանը Պուտինին նվիրել է Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը։

«Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը:

Գիրքը «պրոհայկական» չէ: Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար եւ իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարեւոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են:

Եվ ի վերջո՝ գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»,- Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը: