14 հոկտեմբեր, 2019 15:52

«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»․ զրույց Արմեն Մարտիրոսյանի հետ

«Անտարես» հրատարակչությունը կառավարությունից հանձնարարություն է ստացել Հանրապետությունում գտնել արտաքին գովազդի վահանակներ, բանակցել նրանց տերերի հետ, որպեսզի դրանց վրա տեղադրվեն գովազդներ։ Կառավարության այս քայլը լուրջ քննարկման նյութ է դարձել Ֆեյսբուքում, քանի որ գործընթացը իրականացվել է առանց մրցույթի։ Գինը կազմել է գրեթե 50 միլիոն դրամ կամ ավելի քան 100 հազար դոլար։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը Անտարեսի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ խոսել է ինչպես այս, այնպես էլ գրահրատարակության և գրքի թեմայով։ «Անտարեսը» միայն Հայաստանում նախորդ տարիներին հրատարակել է 800 անուն գիրք։