14 հոկտեմբեր, 2019 16:20

Երևանցիները՝ Մարությանի պաշտոնավարման մեկ տարվա մասին

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտն այս տարվա մայիսին հարցում էր իրականացրել երևանցիների շրջանում՝ պարզելու, թե որոնք են քաղաքի ամենահրատապ  խնդիրները։ Առաջին եռյակում էր աղբահանության խնդիրը՝ 44 տոկոս, երկրորդ տեղում՝ տրանսպորտի և երթևեկության խնդիրը՝ 35 տոկոս, երրորդ տեղում կանաչ տարածքների և ապօրինի շինությունների խնդիրն էր՝ 15 տոկոս։ 

Հոկտեմբերի 13-ին լրանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին։ ՍիվիլՆեթը հարցուփորձ է արել երևանցիներին քաղաքի խնդիրների մասին։