14 հոկտեմբեր, 2019 17:27

Ձեռնարկվում են բոլոր քայլերը Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող սիրիահայերին աջակցելու համար․ ԱԳՆ խոսնակ

Քննարկվում են բոլոր սցենարները պատերազմի գոտում հայտնված սիրիահայերի կարիքները, անվտանգության մարտահրավերները անմիջական և ճիշտ գնահատելու համար․ այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Այս բոլոր գործողություններում նախևառաջ պետք է դիտարկենք տեղում ապրող մեր հայրենակիցների ցանկությունները և կարիքները»,- նշեց Նաղդալյանը՝ հավելելով, որ շրջանների հետ, որտեղ կա հայկական հոծ բնակչություն, ԱԳՆ-ն մշտական կապ է պահպանում։ 

«Երբևէ եթե լինի մեր որևէ հայրենակցի կողմից տեղափոխվելու ցանկություն, բնականաբար, մենք բոլոր մեր գործիքները՝ ինչպես այստեղ, այնպես էլ տեղում, մեր դիվանագաիտական ներկայացուցիչների կողմից գործի ենք դնելու, որպեսզի աջակցենք իրենց կարիքներին»,- ասաց Նաղդալյանը։


Լուսինե Վարդանյան