14 հոկտեմբեր, 2019 19:29

ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործի քննությունը

Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը, հաղորդում է Սահմանադրական դատարանի աշխատակազմը։

Հաղորդագրությունում ասվում է․ 

«Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում»։