16 հոկտեմբեր, 2019 15:34

Արցախում երկու բևեռ` Մասիս Մայիլյան և Արայիկ Հարությունյան․ զրույց Հրաչյա Արզումանյանի հետ

2020 թվականի ապրիլին Արցախում սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը թեմայի շուրջ զրուցել է Արցախի «Աշխարհ» վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ։ Փորձագետը նշում է, որ ընտրություններում պայքարը գնալու է երկու բևեռների միջև, որոնցից մեկի ներկայացուցիչը գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանն է, մյուսը՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։