16 հոկտեմբեր, 2019 11:02

Վլադիմիր Կարապետյան․ «Վարչապետն ասել է՝ հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան»

Հայաստանի վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ՍիվիլՆեթի խնդրանքին՝ մեկնաբանելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի երեկվա հանդիպմանը Փաշինյանի՝ Սահակյանին դիմելու ձևին, ասել է․ 

«Վարչապետը դիմել է՝ հարգելի պարոն նախագահ, հարգելի պարոն Սահակյան»։

ՍիվիլՆեթը ձայնի տեխնիկական մշակում կատարեց, որից հետո միայն հնարավոր է զանազանել վարչապետի խոսքը։

ՍիվիլՆեթի նախորդ հրապարակման մեջ նշված էր, որ Փաշինյանը Սահակյանին դիմել է հետևյալ կերպ․ «Հարգելի պարոն նախագահ, հարգելի մարզպետ»։

Նախորդ նյութը հեռացված է կայքից։ 

Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը։

Խմբագրություն