21 հոկտեմբեր, 2019 20:36

Թուրք-քրդական պատերազմն ու միջազգային դերակատարները

Հիմք ընդունելով թուրք-ամերիկյան համաձայնությունը՝ քրդական ուժերը դուրս են եկել Սիրիայի Ռաս Ալ-Այն քաղաքից: Թուրքիան փորձում է նման համաձայնության հասնել նաև Ռուսաստանի հետ, հակառակ դեպքում ռազմական գործողությունների վերսկսումը շատ հավանական է թվում: Էրդողանը հոկտեմբերի 22-ին հանդիպելու է Պուտինի հետ:
Քրդերի հաղորդած պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել է 235 խաղաղ բնակիչ, 22-ը՝ երեխա: Amnesty International-ը մեղադրում է Թուրքիային ու նրա կողքին կռվող ծայրահեղական ուժերին Սիրիայի հյուսիսում պատերազմական հանցագործություններ ու այլ բռնություններ իրականացնելու համար: