21 հոկտեմբեր, 2019 18:06

Ինչ է կատարվում Լիբանանում․ հայացք ներսից

Հինգ օր շարունակ Լիբանանում տեղի են ունենում բողոքի զանգվածային ցույցեր՝ վարչապետ Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականի պահանջով։ Լիբանանյան ընդվզման պատճառների, տիրող իրավիճակի շուրջ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է ցույցերի մասնակից Հովիկ Հովհաննիսյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ այս ըմբոստության առանձնահատկությունն այն է, որ ներառում է Լիբանանի հանրության ամենալայն խավերը՝ կրոնական, ազգային, սոցիալական։ Լիբանանի քաղաքները, փողոցները հեղեղված են հազարավոր մարդկանցով, որոնց պահանջը նույնն է։