21 հոկտեմբեր, 2019 12:12

2018-ի համեմատ գործազրկությունը Հայաստանում նվազել է 2,5 տոկոսով․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել գործազրկության ցուցանիշների նվազման վերաբերյալ։

«Ուրախ եմ արձանագրել, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք:

Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով:

Ներկայումս մեր երկրում գործազրկությունը կազմում է 17,7 տոկոս, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ընդհանուր գործազրկությունը նվազել է 2,5 տոկոսով»,- ասված է վարչապետի գրառման մեջ։