22 հոկտեմբեր, 2019 21:59

Լիբանանցիների ցույցը Երևանում․ նրանք Նիկոլ են ուզում իրենց երկրում

Արդեն մի քանի օր է, ինչ Լիբանանում բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ վարչապետ Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականի պահանջով։ Տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց։ Հայաստանում գտնվող լիբանանահայերը և լիբանանցիները Երևանում՝ Լիբանանի դեսպանության առջև, ևս աջակցում են ցույցերին։