24 հոկտեմբեր, 2019 14:20

Ռուսական մամուլը իրարամերժ լուրեր է հայտնում Մոսկվայի կողմից Երևանին բողոքի նոտայի մասին

Ռուսաստանյան TASS գործակալությունը հերքում է ավելի վաղ ռուսաստանյան մեկ այլ լրատվամիջոցի տարածած լուրն այն մասին, թե Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին զենքի վաճառքի մրցույթի տապալման համար։

TASS-ին մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Ռիա նովոստի» գործակալությունը, դարձյալ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Մոկսվան Երևանին բողոքի նոտա է հղելու զենքի վաճառքի մրցույթի տապալման համար, որին մասնակցել է ռուսաստանյան ORSIS ընկերությունը։

Մանրամասները՝ այստեղ։