25 հոկտեմբեր, 2019 18:56

Հայոց ցեղասպանության բանաձևը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ ի՞նչ սպասել

Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քննարկման ու քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Որքանո՞վ է իրատեսական բանաձևի ընդունումը, արդյոք դրա համար նպաստավո՞ր է աշխարհաքաղաքական կոնտեքստը, մասնավորապես, Սիրիայի հարցում ԱՄՆ-Թուրքիա հակասությունները․ այս հարցերի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանի հետ։