29 հոկտեմբեր, 2019 20:18

Երևանի քաղաքապետի խոսնակը հրապարակել է մետրոյի նոր կայարանի էսքիզը

րևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մետրոյի նոր՝ Աջափնյակ կայարանի էսքիզը։

«Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկ է: Այն նախատեսում է կայարանը տեղակայել Հրազդան գետի վրա կառուցվելիք կամրջի վրա, ինչը հնարավորություն կտա մետրո մուտք գործել/դուրս գալ ձորի աջ և ձախ կողմերից էլ՝ Հալաբյանից (Թումոյի մոտ) ու Կիևյանի հատվածից (Բարբյուս փ.):

Այս տարբերակը ենթադրում է նաև մետրոպոլիտենի զարգացումը Աջափնյակ-Դավթաշեն ուղղությամբ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարով:

՛

Նախագիծն իրագործելու համար ինտենսիվ բանակցություններ են ընթանում ներդրողների հետ, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա:

Այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ևս հայտարարել է, որ ներդրողի հետ համաձայնություն է ձեռք բերվել մետրոյի նոր կայարանի կառուցման շուրջ։

«Բանակցությունները հասել են մետրոյի կայարանի և կամուրջի նախագծման փուլին: Ունենք նախնական համաձայնություն, որ ներդրող կողմը կֆինանսավորի հենց  նախագծային փուլից սկսած»,- ասել է փոխքաղաքապետը: