29 հոկտեմբեր, 2019 18:22

Պետությունը հաշվառելու է բռնությունն ընտանիքում․ ինչու է դա կարևոր

Կառավարությունը սահմանել է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը։ Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում ներկայում ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում չի իրականացվում։ Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը ենթադրում է, որ պետությունը պետք է իրականացնի տարբեր մարմիններից տեղեկատվության հավաքագրումը, դրա ամփոփումն ու հրապարակումը։

Այս թեմայի շուրջ ՍիվիլՆեթի Գեղեցիկ Ոսկանյանը զրուցել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, հոգեբան Մարինե Եղիազարյանի, իրավաբան Հասմիկ Փախանյանի հետ։