29 հոկտեմբեր, 2019 19:05

Փաշինյանի կողքին՝ նախկինների թիրախում․ Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ գրեթե ամենօրյա ֆեյսբուքյան պատերազմի մեջ է նախկինների, մասնավորապես՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող խմբերի հետ։ Այդ պատերազմը երբեմն դուրս է գալիս առօրյա։ Այսօր նրա ինստիտուտում տեղի ունեցավ քննարկում, որին, ինչպես հայտարարել էր Սաֆարյանը, չէին կարող մասնակցել մի շարք լրատվամիջոցներ, քանի որ Սաֆարյանը դրանք համարում է քարոզչամիջոցներ։ Լրագրողական մի շարք կազմակերպություններ քննդատական հայտարարություն են տարածել՝ Սաֆարյանին հորդորելով զերծ մնալ խտրական վերաբերմունքից։ Սաֆարյանը թեմայի շուրջ զրուցել է ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ։