31 հոկտեմբեր, 2019 12:00

Իրական սեփականատերերի հետքերով․ զրույց Սոնա Այվազյանի հետ

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակում 2020-ի սկզբին հրապարակվելու է հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի ռեեստրը։ Հոկտեմբերի 29-ին Հայաստանում իրական սեփականատերերի վերաբերյալ աշխատանքային քննարկման ընթացքում արդարադատության նախարարությունն ու Open Ownership կազմակերպությունը հուշագիր ստորագրեցին, որով Open Ownership-ը Հայաստանին իրական սեփականատերերի ռեեստր ներդնելու հարցում տեխնիկական օժանդակություն կտրամադրի։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Սիվիլնեթի Մկրտիչ Կարապետյանի հետ խոսում է իրական սեփականատերերի բացահայտման, դրա առավելությունների ու դժվարությունների մասին։

#CivilNet #interview #հարցազրույց