31 հոկտեմբեր, 2019 13:58

Վայոց ձորը նոր մարզպետ ունի

Այսօր  կառավարության որոշմամբ Վայոց ձորի մարզպետ նշանակվեց Արարատ Գրիգորյանը։ Նա Փաստաբանների պալատի գործող փաստաբան է։ 

«Վստահ եմ, որ հնարավորություն կունենամ և կիրականացնեմ կառավարության ծրագրերը Վայոց ձորում, և ավելի կբարելավվի բնակիչների կյանքը»,- նշեց Գրիգորյանը։

Արարատ Գրիգորյանը ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ շուտով ներկայացնելու է դիմում Փաստաբանների պալատ, որպեսզի իր արտոնագիրը կասեցվի։

Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը իր լիազորությունները վայր դնելու մասին հայտարարել էր սեպտեմբերի վերջին։ Դրան նախորդել էր Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպը։

Գեղեցիկ Ոսկանյան