1 նոյեմբեր, 2019 11:00

Ուրց ու դաղձ՝ վանաձորյան ձեռագործ տիկնիկներից

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» hաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպությունը հոկտեմբերի 26-ին՝ Վանաձորի օրը, իրենց տաղավարում ներկայացնում էր շահառուների՝ սոցիալապես անապահով ընտանիքների անդամների ու հաշմանդամություն ունեցող անձանց, ձեռագործ աշխատանքները։