1 նոյեմբեր, 2019 13:26

«Էյ Էմ» ընկերության ճշգրտումը Պղնձամոլիբդենայինի մասին հրապարակման վերաբերյալ

«Էյ Էմ» իրավաբանական ընկերությունը գրություն է ուղարկել ՍիվիլՆեթին այսօր հրապարակված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային. Մաքսիմ Հակոբյանի ու նրա որդու փոխարեն նոր բաժնետերեր Ժնևից և Աջափնյակից» հետաքննական հոդվածի վերաբերյալ։

Հոդվածում նշվում է, որ Գրիգոր Մինասյանին պատկանող «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունում Ռոզա Ստեփանյանը գլխավոր տնօրեն է:

«Տեղեկացնում ենք, որ Ռոզա Ստեփանյանը աշխատել է «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունում որպես իրավաբան, և միայն ընկերության ստեղծման սկզբնական շրջանում` 2012թ. հոկտեմբերի 31-ից մինչև 2013թ. հունվարի 21-ը (ընդամենը  երկուսուկես ամիս) գրանցվել է որպես ընկերության տնօրեն, այլ ոչ թե գլխավոր տնօրեն (երբևէ  չենք ունեցել նման պաշտոն):

Հայտնում ենք նաև, որ 2014թ. կոնֆլիկտից հետո Ռոզա Ստեփանյանը  հեռացվել է աշխատանքից, որից հետո որևէ առնչություն չի ունեցել ո՛չ «Էյ Էմ»  իրավաբանական ընկերության, ո՛չ նրա որևէ մասնակցի հետ»,- նշված է «Էյ Էմ» ընկերության գրությունում:

Նշենք, որ Պետռեգիստրում որպես «Էյ Էմ» ընկերության տնօրեն նշված է Ռոզա Ստեփանյանի անունը։

ՍիվիլՆեթ