4 նոյեմբեր, 2019 19:50

Զբոսաշրջություն և հյուրընկալություն․ մասնագիտանալու նոր հնարավորություն սիրիահայերի համար

Մեկնարկել է սիրիահայ ուսանողների համար նախատեսված տուրիզմի և հյուրընկալության դասընթացի ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի և Լոս Անջելեսում ստեղծված Սիրիահայերի օգնության հիմնադրամի համագործակցությամբ։