7 նոյեմբեր, 2019 12:16

Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կայացած նիստում մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ:

Նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին գրավով փոխարինել Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը:

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին:

Հայաստանի երկրորդ նախագահը կալանքի տակ է հունիսի 25-ից: