8 նոյեմբեր, 2019 19:54

Երևանցիները՝ քաղաքի զարգացման իրենց ծրագրերով

2019-ի հուլիսին Երևանի քաղաքապետարանը գործարկեց «Ակտիվ քաղաքացի» հարթակը, որի նպատակն է երևանցիներից հավաքել քաղաքի զարգացմանն ու բարեկարգմանն ուղղված գաղափարներ և դրանք կյանքի կոչել քաղաքապետարանի միջոցներով։ Ծրագրերի համար նախատեսվել է 500 միլիոն դրամ։ Արդեն իսկ բազմաթիվ նախագծեր են ներկայացվել։ ՍիվիլՆեթը ծանոթացել է ներկայացված որոշ ծրագրերի։