11 նոյեմբեր, 2019 17:38

Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության հնարավոր չէ ձևակերպել որևէ պայմանավորվածություն․ Լավրով

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասնակիցների կազմը պետք է համաձայնեցնեն հակամարտության կողմերը․ այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մամուլի ասուլիսին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Լեռնային Ղարաբաղի վերադարձին բանակցային սեղանի շուրջ՝ որպես կարգավորման լիարժեք մասնակից։

«Ղարաբաղյան կարգավորման շուրջ խորհրդակցությունների վաղ փուլում, երբ դադարեցվում էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիիրավ կողմ էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»,- ընդգծեց Լավրովը:

«Մենք՝ որպես ԵԱՀԿ համանախագահող երկիր [Մինսկի խմբի - խմբ․], առաջ մղելով գործընթացը, կարող են ձգտել նրան, որ բանակցություններն ընթանան փոխադարձ համաձայնությամբ: Եվ բոլորս ենք հասկանում, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածություն հնարավոր չէ ձևակերպել, Հայաստանն ուղղակի չի ստորագրի այն»,- հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հիշեցրել է իր հրապարակային հայտարարությունը, որ եզրափակիչ պայմանավորվածությունը պետք է հաշվի առնի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի շահերը, և «դրա հետ դժվար է չհամաձայնել»: