12 նոյեմբեր, 2019 18:13

Սիրիայի հյուսիսում հայությունը շարունակում է մնալ վտանգված․ զրույց «Գանձասար»-ի գլխավոր խմբագրի հետ

Նոյեմբերի 11-ին Սիրիայի հյուսիսում՝ Ղամիշլիում, սպանվել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Տեր Աբրահամ քահանա Պետոյանը։ Սպանության համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Արդյոք ահաբեկիչների թիրախո՞ւմ են հայերը, տեղի ունեցածում առկա՞ է թուրքական հետք, որքա՞ն հայ է շարունակում մնալ Սիրիայի հյուսիսում, ի՞նչ է ակնկալում Սիրիայի հայ համայնքը Հայաստան պետությունից․ այս հարցերի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Հալեպում գործող «Գանձասար» հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Զարմիկ Բողիկյան-Չիլափոշյանի հետ։