13 նոյեմբեր, 2019 16:30

Արցախյան ընտրությունների հարցում Երևանի քայլերը հակասում են խոստումներին. Տիգրան Գրիգորյան

Արցախում 2020թ․ ապրիլի նախագահական և խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի դասավորության, հնարավոր ֆավորիտների, Երևանի կողմից թեկնածու(ներ)ին աջակցության մասին ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ Արցախում սպասվող ընտրությունները եթե անգամ մրցակցային են, արդար չեն քաղաքական ուժերի տիրապետության տակ գտնվող ռեսուրսների առումով։ Նա մատնանշում է փաստը, որ, օրինակ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրան ձայն է տալիս Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ այդ հնարավորությունից զրկելով մյուս՝ ընդդիմադիր ուժերին։

#Հարցազրույց #Interview