14 նոյեմբեր, 2019 13:30

Շրջիկ առևտուրը պատրաստվում է կանոնակարգմանը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկով շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով կարգավորվելու է Երևանում շրջիկ առևտուր իրականացնողների գործունեությունը։ Մեքենաներով կամ դրանց կցորդներով առևտուրը կունենա որոշակի սահմանափակումներ։