15 նոյեմբեր, 2019 21:08

Կեսարիայի մանթիի փառատոնը

Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած «Կեսարիայի և շրջակայքի հասարակական, մշակութային և տնտեսական պատմությունը» խորագրով գիտաժողովը, որ պետք է տեղի ունենար հոկտեմբերի 18-20-ը Կեսարիայում, նախ արգելվեց Կեսարիայի նահանգապետարանի, այնուհետ՝ Շիշլիի տեղական իշխանությունների կողմից: Ի պատասխան՝ Հրանտ Դինք հիմնադրամում անցկացվեց Կենսարիայի մանթիի փառատոնը: Մանթիի պատրաստումն ու համտեսն ուղեկցվեց Կեսարիայի մասին պատմություններով, զրույցներով ու կեսարացիներին հատուկ երգերով:

#Սարնիվեր #ԹուրքիանԱյսօր