19 նոյեմբեր, 2019 17:30

Հայոց լեզուն՝ դպրոցի ու բուհի արանքում

Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել` բուհական ծրագրերում Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշման հետ կապված։ Ուսանողներին համերաշխություն են հայտնել դասախոսները՝ գործադուլ հայտարարելով։
Թեմայի շուրջ Սիվիլնեթի Գեղեցիկ Ոսկանյանը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գարիկ Միսկարյանի հետ։