21 նոյեմբեր, 2019 18:34

Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել ՀՖՖ նախագահի պաշտոնից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել, ՀՖՖ գործադիր կոմիտեն ընդունել է այն։ 

«Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա արտահերթ ժողով, որի ժամանակ հրաժարական կտա նաև գործկոմը։ Պետք է մաքրել ցուցակն ու գնալ համագումարի։ Պարոն Վանեցյանի հրաժարականի դիմումն ընդունվել է», - ասել է գործկոմի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ «պարոն Վանեցյանին շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար, եկել են եզրակացության, որ ֆեդերացիան և հայկական ֆուտբոլը պետք է առողջանան»:

Արթուր Վանեցյանն էլ իր հերթին հավելել է, որ «իտալացիներից կրած պարտությունից հետո ինչ-որ մեկը պետք է վերցներ իր վրա պատասխանատվությունը»։

«Գործկոմի անդամները նույնպես հայտարարեցին, որ դեկտեմբերի 23-ին ընտրվելու է նոր գործկոմ և նոր ֆեդերացիայի նախագահ։ Մենք այս ընթացքում շատ աշխատանք ենք կատարել, ներդրել ենք նոր ծրագիր, բազմաթիվ փոքր դաշտեր։ Ծրագիրը հաստատված է, և անկախ անձերից գործելու է։ Թերացման մասին խոսք չկա, կա բարոյական պատասխանատվության հարց։ Ես իմ ընտրության օրը լրագրողներին հայտարարել եմ, որ ես երկար ժամանակով չեմ եկել ՀՖՖ նախագահ։ Մեկ տարին լռացել է, և ես՝ որպես նախագահ, և գործկոմի անդամները կատարել ենք մեր գործը», - հավելել է նա։ 

#ՍիվիլՆեթ #Լուրեր