21 նոյեմբեր, 2019 12:32

Կառավարությունը ռազմավարական պլանավորման լուրջ խնդիր ունի. Տիգրան Ջրբաշյան

Թեև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարությունը հասել է լուրջ արդյունքների, սակայն լուրջ խնդիրներ ունի համակարգված մոտեցումների ու ռազմավարական պլանավորման առումով․ այսպիսի կարծիք է հայտնել «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում։ Ջրբաշյանի խոսքով՝ դա միշտ է խնդիր եղել Հայաստանի կառավարությունների համար․ «Մենք տեսնում ենք հատվածական գործողություններ, սակայն համակարգային ու չափելի ծրագրեր, ռազմավարություններ, որոնք միս ու արյուն կստանան, չկան»։