25 նոյեմբեր, 2019 20:26

Ադրբեջանն այս շաբաթ․ կրքեր բլոգերի հարցի ու լրագրողների այցի շուրջ

ՍիվիլՆեթն սկսում է Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրադարձությունների շաբաթական ամփոփումների շարք՝ անդրադառնալով ոչ միայն ադրբեջանական լրատվամիջոցներում, այլև սոցցանցերում տեղ գտնող տեղեկատվությանն ու քննարկումներին։

Տեսանյութում ներկայացված է ադրբեջանական սոցցանցերի քննարկումը Միլանի հայկական եկեղեցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ ադրբեջանցի Աթա Աբդուլաևի հայտնվելու շուրջ; Սումգայիթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդդիմությանը քննադատող ելույթն ու պատմության յուրովի վերաշարադրումը; արձագանքները հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցին։