28 նոյեմբեր, 2019 11:58

Արթուր Մարտիրոսյանը և Տիգրան Եսայանը նշանակվել են ՀՀ փոխոստիկանապետներ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ են նշանակվել:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.

Արթուր Մարտիրոսյանը և Տիգրան Եսայանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալներ: