29 նոյեմբեր, 2019 13:03

Հայաստանը ցանկություն ունի հարաբերվել ամբողջական Սփյուռքը ներկայացնող մարմնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի հայ համյանքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը Սփյուռքի հետ հաղորդակցվելու խնդիր ունի, և կառավարության մտադրությունն է ունենալ այնպիսի կառույց, որը Սփյուռքի անունից հանդես գալու լեգիտիմություն կունենա։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում նաև ներգաղթի հնարավորություններին և Հայաստան-Սփյուռք համագործակցությանը։ 2020-ին նախատեսվում է հրավիրել համահայկական ժողով՝ հստակեցնելու հարաբերությունները և առաջիկա տարիների անելիքները։

#Հարցազրույց