2 դեկտեմբեր, 2019 15:06

Ադրբեջանի խորհրդարանը կարձակվի, կանցկացվեն արտահերթ ընտրություններ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձ՝ խորհրդարանն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

Ուղերձի նախագիծն ընդունվել է 99 կողմ ձայներով։ Առաջարկով հանդես են եկել իշխող՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավորները, որոնք իրենց նախաձեռնությունը հիմնավորել են «երկրում անցկացվող բարեփոխումներով»։ 

Ադրբեջանի իշխող կուսակցության այս մտադրության մասին հայտնի էր դարձել անցյալ շաբաթ։

Թեմայի շուրջ ավելին՝

Ադրբեջանի իշխող ուժը որոշել է արձակել խորհրդարանը․ որն է իրավական մեխանիզմը

Ադրբեջանում էլ վաղ թե ուշ կլինի իշխանափոխություն՝ սոցիալական պայթյունի արդյունքում․ Արիֆ Յունուսով