2 դեկտեմբեր, 2019 13:03

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Մինչև այս նշանակումը Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը:

Ավետ Պողոսյանն անկուսակցան է:

Հոկտեմբերի վերջին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը ազատման դիմում էր ներկայացրել։