2 դեկտեմբեր, 2019 11:17

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Բրատիսլավայում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն դեկտեմբերի 4-ին, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,- Ֆեյսբուքում գրել է Աննա Նաղդալյանը։

Արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել էր սեպտեմբերի 24-ին՝ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի օրերին։