3 դեկտեմբեր, 2019 14:20

Լավրովը՝ Ադրբեջանին զենք չվաճառելու ՀԱՊԿ երկրներին ուղղված Փաշինյանի կոչի մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսին անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին զենք չվաճառելու ՀԱՊԿ երկրներին ուղղված կոչին, որը վերջինս արել էր ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ։

Հարցն ուղղել է «Կոմերսանտի» թղթակիցը՝ նշելով, թե կոչն ակնհայտորեն առաջին հերթին վերաբերում է  Ռուսաստանին, որը սերտ ռազմա-տեխնիակական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ ։

«Ես կարող եմ ասել, որ  ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ մեր գործակցության կարևոր ոլորտներից է։ Մենք այդ գործակցությունը զարգացնում ենք բացարձակ թափանցիկ, միջազգային իրավունքի, Ադրբեջանի և Ռուսաստանի օրենսդրությունների նորմերին համապատասխան, և հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որ այս տարածաշրջանում ձևավորվել է, և կարևոր է, որ այստեղ պահպանվի կայունությունը»։

Տե՛ս նաև՝ Հուսով եմ, վաղը կբացենք առարկայական բանակցությունների նոր փուլ․ Մամեդյարով

#CivilNet #News