3 դեկտեմբեր, 2019 17:56

Լեգենդների մարզասրահը․ պատրաստվելով աշխարհի առաջնությանը

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ջանքերով արդեն մեկ տարուց ավելի է՝ գործում է «Լեգենդներ» անունով մարզասրահը։ Մարզասրահում անվճար մարզվում են հաշմանդամություն ունեցող անձինք։ Այն բաց է նաև մյուս այցելուների համար, որոնց վճարումներն ամբողջությամբ փոխանցվում են հիմնադրամին։ Ֆեդերացիայի հիմնադիր, հայկական բանակի սպա, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը նշում է, որ իրենց նպատակն է զարգացնել հաշմանդամային սպորտը Հայաստանում։ Նա համոզված է, որ «Լեգենդներ» մարզասրահից իրական լեգենդներ են դուրս գալու։

«Լեգենդներ» մարզասրահում պատրաստվում են դեկտեմբերի 3-ից 9-ը Լեհաստանի Ռումիա քաղաքում կայանալիք բազկամարտի աշխարհի առաջնությանը։