3 դեկտեմբեր, 2019 14:25

Պատժիչ ջոկատները մնում են անպատիժ․ նախահեղափոխական բռնությունների հետքերով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի գրառումը՝ տարիներ առաջ քաղաքական շարժառիթներով բռնությունների բացահայտման մասին, բուռն քննարկում է առաջացրել։ Խառատյանը հիշեցնում է իր ու մի շարք այլ քաղաքացիների նկատմամբ նախկինում կատարված բռնությունների մասին և նշում, որ ԱԱԾ-ում և անվտանգության այլ մարմիններում գործել են խմբեր, որոնք վերնախավի հրահանգներով հաշվեհարդար են տեսել ոչ ցանկալի անձանց նկատմամբ։
Այս խմբերի մասին հետհեղափոխական շրջանում որևէ բացահայտում չի եղել, քաղաքական օրակարգում այս մասին անգամ խոսակցություն չկա:

ՍիվիլՆեթը հանդիպել է քաղաքական ենթատեքստ ունեցող բռնություններին զոհ դարձած մի քանի մարդկանց հետ։ Մարկ Գրիգորյանը, Դավիթ Պետրոսյանը և Վիլեն Գաբրիելյանը իրենց պատմությունները պատմել են «դեպքի վայրից»: