3 դեկտեմբեր, 2019 15:25

Պետք չէ վանդալիզմին պատասխանել վանդալիզմով. Ալեքսեյ Սանդիկով

Որպես պատգամավոր` անձամբ եմ հետևելու, որ վանդալիզմի ակտ իրականացրած անձը պատժվի օրենքի ողջ խստությամբ. նշում է Ալեքսեյ Սանդիկովը։ Ըստ նրա վանդալիզմին պետք չէ պատասխանել վանդալիզմով։


Քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ կարմիրով ներկել է Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկման։ 


Անցյալ ամիս Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել էր հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: