4 դեկտեմբեր, 2019 16:18

Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

«Հայաստան համահայկական հիմնարդամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից, Tert.am-ին ասել է Արա Վարդանյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը:

«Դատարանը 10 մլն դրամ գրավի դիմաց Արա Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշում է կայացրել: Գրավը դատարանի դեպոզիտային հաշվին փոխանելուց հետո Արա Վարդանյան ազատության մեջ կլինի»,- ասել է Սահակյանը:

Արա Վարդանյանը մեղադրվում է հիմնադրամի տնօրեն եղած ժամանակ չարաշահումների համար։ Նա, մասնավորապես, հիմնադրամի գումարներով խաղադրուքներ էր կատարել, ավելի ուշ՝ վերականգնել գումարը հիմնադրամի հաշվի վրա։