4 դեկտեմբեր, 2019 16:03

ՀՅԴ երիտասարդները ազատ են արձակվել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդները ազատ են արձակվել երեկ․ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։ 

Դեկտեմբերի 3-ին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց բախում էր տեղի ունեցել ՀՅԴ երիտասարդների և ոստիկանություն միջև։ Բերման էր ենթարկվել 24 ցուցարար։

Ցուցարարները շարունակում են պնդել, որ հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումը պետք է պարտադիր լինի բուհերում։ 

ԿԳՄՍՆ-ն նախատեսում է բուհերում նշված առարկաների դասավանդումը հանել պարտադիր առարկաների ցանկից։

Լուսինե Վարդանյան