6 դեկտեմբեր, 2019 10:58

Ազգային ժողովն ընդունեց 2020թ․ բյուջեն

Ազգային ժողովն ընդունեց 2020թ․ պետական բյուջեն՝ 69 կողմ, 37 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ կողմ քվեարկած ձայներին միանում են նաև գործուղման մեջ գտնվող ութ պատգամավորների ձայները, որոնք այդ մասին զգուշացրել են գրավոր եղանակով։

#CivilNet #News