Առցանց գնումների առաքումների Գլոբբինգ ընկերությունը հաղորդագրություն է տարածել 2020թ․ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների մասին։
«Եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, ապա պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամով»։
Կարելի է եզրակացնել․
- Մաքսավճար կգանձվի յուրաքանչյուր տեղափոխվող բեռի համար, եթե ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք ՀՀ դրամը (նախկինում ամսական 200,000 դրամի փոխարեն):
- Գերազանցող արժեքի մասը կմաքսազերծվի 15% չափով՝ նախկին 30%-ի փոխարեն:
- Ամսական 30 կգ-ի սահմանափակումը կդառնա յուրաքանչյուր բեռի համար 31 կգ,
- Կվերացվեն ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները:
Գլոբբինգը հորդորում է ուշադիր լինել ապրանքի արժեքը հայտարարագրելիս, քանի որ, ինչպես հայտնել է ՊԵԿ-ը, մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը:
#CivilNet #News