8 դեկտեմբեր, 2019 20:41

Երևանի արվեստի և երաժշտական դպրոցների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա

2020թ. հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել Երևանի մարզամշակութային կենտրոնների շուրջ 5000 աշխատակիցների աշխատավարձը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։

Երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների աշխատավարձը կբարձրանա մինչև 25%, մարզադպրոցների աշխատակիցներինը՝ շուրջ 56%։ 

Աշխատակիցները կունենան նաև առողջապահության ապահովագրություն: 

'

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի