9 դեկտեմբեր, 2019 16:52

Ինչպես է Հայաստանից ապօրինի դուրս հանվել 10 միլիարդ դոլար

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանից հետաքրքրվում է Global Financial Integrity կազմակերպության հրապարակած այն տվյալով, ըստ որի՝ 2004-2013 թվականներին ՀՀ-ից ապօրինի դուրս է եկել 10 միլիարդ դոլար։ ԿԲ ներկայացուցիչը բացատրում է՝ խոսքը ոչ թե ՀՀ-ից արտահոսած հանցավոր փողերի, այլ արտահանման հոսքերի մեջ 10 միլիարդի շեղման մասին է։