10 դեկտեմբեր, 2019 14:06

Թուրքական բանտից «թռած թռչունը»՝ Սիվիլնեթի տաղավարում. զրույց Սեւան Նիշանեանի հետ

Թուրքական բանտում մի քանի տարի անցկացնելուց հետո՝ թուրքահայ մտավորական, լեզվաբան ու գրքերի հեղինակ Սեւան Նիշանեանը կարողացավ փախուստ տալ և հաստատվել Եգեյանի հունական կղզիներից մեկում: Ճողոպրելուց հետո նա Թվիթերի իր էջում թուրքերենով գրեց՝ «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» (Kuş uçtu. Darısı geride kalan seksen milyonun başına): ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Սեւան Նիշանեանն անդրադառնում է, թե ինչպես է հայտնվել թուրքական բանտում, ինչու է գրել «Սխալ հանրապետություն» գիրքը, ինչ հարաբերություններ է ունեցել Հրանտ Դինքի հետ:

#Հարցազրույց