11 դեկտեմբեր, 2019 17:30

2020-ի ընտրությունը Սերժ Սարգսյանի վերջին ճակատամարտն է. Տիգրան Գրիգորյան

Քաղաքական վերլուծաբան և Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ 2020-ի գարնանը Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները դառնալու են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ճակատամարտը: Գրիգորյանը համոզված է, որ Սարգսյանն ու նախկին վարչակարգը խաղադրույք են դրել այդ ընտրությունների վրա: Իսկ թե ով կլինի ընտրություններում Սերժ Սարգսյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի թեկնածուն, դեռ պարզ չէ: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Գրիգորյանն անդրադառնում է Արցախի ներքաղաքական վիճակին և ուժերի դասավորությանը 2020-ի ընտրությունների նախօրեին:

#Հարցազրույց